Քաղաքական

ԵՄ առաքելությունը ստատուս քվո չի երաշխավորում. Խորվաթիայի ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի պաշտոնակցի հետ ասուլիսում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Կարծում եմ, որ ԵՄ-ն, ինչպես և ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունեն խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, և՛ առկա բլոկադայի վերացման հարցում»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով․ «Ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցություններն ու դիվանագիտական ճանապարհը։ Այդտեղ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵՄ-ն, դեր ունեն խաղալու»։ 

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն էլ շեշտել է, որ ԵՄ առաքելությունը ժամանակավոր է. «ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության գործում։ Սա որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում», -ասել է նա։