Քաղաքական

ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումները

ԱԺ-ում մեկնարկել են Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները։

Մեկնարկին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը։

Նա ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային իրադարձությունները լուրջ ազդեցություն ունեն Հայաստանի և Արցախի վրա. «Այդ ամենը տանում է նրան, որ մենք գտնվում ենք շահերի բախման կիզակետում։ Պատճառը ոչ միայն ուժային կենտրոնների քայլերն են, այլև ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Եվ սա տանում է նրան, որ օրըստօրե սեղմվում է օղակը Հայաստանի և Արցախի շուրջ»։