Քաղաքական

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի պահանջները

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսումներում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով և ներկայացրել է Հայաստանի պահանջները։ 

«Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործը, ըստ էության, վճռելը.

  • Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով` երկու ուղղությամբ:
  • Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, ազատ տեղաշարժը բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով` երկու ուղղությամբ:
  • Ադրբեջանը անմիջապես լիովին պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ-ին»,- իր ամփոփիչ ելույթում ասել է Կիրակոսյանը։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։