ԱԺ նախագահը ստացել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ներկայացրած երեք միջնորդագրերը: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Այդ մասին տեղեկացրել ենք պարոն Օհանյանին։ Առաջիկա քառօրյա նիստին այդ հարցը մտնելու է լիագումար նիստի օրակարգ»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու որոշումը կքվեարկվի փակ֊գաղտնի և կընդունվի ձայների մեծամասնությամբ։
Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք դիմել նաև Սեյրան Օհանյանին, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Հայկ Մագոյան