ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լքում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը. այս մասին հայտարարել է Նազարյանը։
Հանձնաժողովի նիստում քննարկվում էր նրա ներկայացրած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը, որին, սակայն, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
Գեղամ Նազարյանն էլ հայտնեց, որ կառավարությունը մերժել է նախագիծը` նշելով, թե բյուջեի վրա այն լրացուցիչ բեռ է լինելու. «Կառավարության դիրքորոշումը վիրավորական է»,- ասաց նա։