Հասարակություն

Աճել է հետվճարից օգտվողների թիվը. նախարար

Կենսաթոշակառուին և նպաստառուին անկանխիկ գործարքներ կատարելիս 10% չափով տրամադրվող հետվճարի ծրագրին միացել է 4 բանկ. այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագրին միացել են ՎՏԲ, Արդշին, Հայբիզնես և Ակբա բանկերը. «Մենք ողջունում ենք, որ սոցիալական պատասխանատվության փոխգործակցության տրամաբանությամբ բանկերը միացել են 10% հետվճարի ծրագրին, և 50%-ն իրենք են տրամադրում»։ Նախարարը նշել է, թե անկանխիկ գործարքների աճի տեմպ է արձանագրվել, աճել է շահառուների, գործարքների, հետևաբար՝ հետվճարի տեսքով տրամադրված գումարների թիվը։