Քաղաքական

Կնպաստեն անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել Է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

«Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Գոելը: Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:

Գործընկերներիս հետ պայմանավորվել ենք նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը»,- տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը «ֆեյսբուքյան» գրառմամբ: