Քաղաքական

ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել սահմանային վիճակը

Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին:

Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել դրանց գործունեությանը։

Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձևաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանը: