Քաղաքական

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանում որոշ շրջաններ այցելել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Նախազգուշացման մեջ նշված վայրարն են՝ Տավուշի մարզ Մ4 մայրուղի՝ Իջևանից հյուսիս և դեպի արևելյան շրջանները, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Գեղարքունիքի մարզ Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզ և Լեռնային Ղարաբաղ։