Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում կարճատև շփում են ունեցել. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասացին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Գրասենյակից հայտնեցին, որ առանձին հանդիպում տեղի չի ունեցել, այլ հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել։