Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային վարչապետը հանդես կգա ելույթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:
 
Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ: