Քաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպմանը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարանում չեն մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է. ««Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները, կա՛մ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կա՛մ առաջարկվող հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ, որտեղ պետք է հստակ լինի կետեր ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Նիստին չենք մասնակցելու, այս ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է և անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրն այս իրավիճակին։ Չենք մասնակցելու հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու։ Այս պահին աշխատում ենք, կներկայացնենք մեր առաջարկությունները, կլսենք իրենց դիրքորոշումը, որից հետո կորոշենք մեր հետագա քայլերը»։