Քաղաքական

Սա մանդատագողության դասական օրինակ է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկեց։ Կարևորագույն նախագծեր ունենք քննարկելու կապված մեր ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության հետ։

Ընդդիմություն կոչվող խմբակը, սակայն, դասերից փախած դպրոցականների պես կրկին չի ներկայանում նիստերին՝ սպասարկելու իրենց քվե տված քաղաքացիների շահերը։ Սա պատասխանատվությունից փախչելու ու մանդատագողության դասական օրինակ է․ եթե նախկինում իշխանական մանդատն էին գողացել քաղաքացիներից, հիմա էլ ընդդիմադիր մանդատն են գողացել։

Ընդդիմությանը քվե տված մեր հայրենակիցները պետք է հարց ուղղեն այս մարդկանց՝ ի՞նչու են շարունակում պահել մանդատները ու չաշխատելու համար աշխատավարձ ստանում հարկատուների հաշվին։ Եթե շարունակեն այս պահվածքը, ապա մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցին կկարողանանք անդրադառնալ դեկտեմբերին՝ նստաշրջանի ավարտից հետո։
Ազգային ժողովին մաղթում եմ արգասաբեր ու արդյունավետ աշխատանք հանուն խաղաղ և հզոր պետության»։