Քաղաքական

Նախարարը ծանոթացել է Իջևան - Այգեպար ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Նախարարը մարզպետի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետերի հետ նախ ծանոթացել է Իջևան-Գանձաքար՝ Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ 

Պետական բյուջեի միջոցներով՝  3,5 մլդ դրամով, նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ  հատվածի հիմնանորոգում։  Այս պահի դրությամբ կատարված է աշխատանքների  30 տոկոս։ Նախարարը հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։