«Դիմադրություն» շարժումը մայիսի 22-ին հանրահավաք և երթեր չի իրականացնի, կլինեն բովանդակային քննարկումներ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը պատրաստվում ենք տարբեր թեմաներով քննարկումներ անցկացնել, հրավիրված են լինելու հանրային ու քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, այլ մասնագետներ։ Ժամը 14։00-ին այստեղ տեղի կունենա «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները» և այլ թեմաներով քննարկում։ Ժամը 18։00-ին հրապարակում անցկացվելու է մշակութային ծարգիր, իսկ ժամը 20։00-ին քննարկումները կշարունակվեն»,- ասաց Սաղաթելյանը։