Սպորտ

«Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի «Ուրալի» հետ

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը։ Հունվարի 26-ին «Փյունիկը» ստուգողական խաղում կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: