Արցախ

Այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը  Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:

Խորին ցավակցություն ենք հայտնում մեր զոհված բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնվում են Արցախում: