Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռևս բաց չէ

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է:

Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի  պաշտոնական հաղորդագրություն:

Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը:

Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը: