Արցախ

Ստեփանակերտում էլեկտրաենթակայան է հրդեհվել

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:18-ին, Ստեփանակերտի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Հեքիմյան 2 հասցեում էլեկտրաենթակայան է այրվում։ Ահազանգը ստանալուն պես հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր։

Հրշեջների արհեստավարժ գործողությունների շնորհիվ ժամը 12:31-ին հրդեհը մեկուսացվել է, լիամարվել` ժամը 12:44-ին։ Հրդեհից ոչ ոք չի տուժել։ Ստուգմամբ զբաղվում է ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։