Արցախ

Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել և միաձայն ընդունվել է ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած հերթական նիստում։

Նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՀ ՆԳՆ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

Համաձայն ներկայացվող փոփոխության՝ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այսուհետ իրավունք կվերապահվի ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով: Օրենքն ընդունվել է միաձայն։