Հասարակություն

Կառավարությունն արտոնություններ է տվել երկու տնտեսվարողի

Կառավարությունը բավարարել է «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող մրգատու ծառերի տնկիները նախատեսվում է գործող այգիների հարակից տարածքում մեկ երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ: Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը:

Կառավարության տեղեկացմամբ, արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի 50-80 տոկոսը նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.5 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն: Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 70.7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249.6 մլն դրամ: