Մամուլ

ՀՅԴ ընդհանուր ժողովին ընդառաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՅԴ-ն մարտին ընդհանուր ժողով է անցկացնելու։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հնարավոր է, բյուրոյի նախագահ ընտրվի եւ այդպիսով մեծ քաղաքականություն վերադառնա: Թերթը գրում է. «Տեղեկության մասով Գեղամ Մանուկյանն ասում է, որ ընդհանուր ժողովներից առաջ սովորաբար միշտ էլ տեղեկության տարափ է լինում, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, ինչը նաեւ այս անգամ եղավ»: