Մշակույթ

Հայկական ստարտափները հաղթող են դարձել

Ավարտվել է Golden Kitty Awards 2021-ի շրջանակում Product Hunt-ի տարեկան մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության անվանակարգերից երեքի հաղթողները հայկական ստարտափներն են: Աուդիոյի և ձայնի հետ կապված անվանակարգում (Audio & Voice Tool of the Year) հաղթել է Podcastle AI-ը՝ Հայաստանում ծնված ընկերությունը։ Այն տալիս է պոդքասթի գործիքների լայն հնարավորություն, այդ թվում նաև մեքենայական ուսուցման միջոցով: Հիշեցնենք, որ 3 տարի առաջ նույն անվանակարգում հաղթել էր հայկական Krisp ընկերությունը: Lucky Carrot ընկերությունը, որը թիմերի ներսում աշխատակիցներին միմյանց խրախուսելու համակարգ է ստեղծել՝ հաղթել է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» (SaaS Product of the Year) անվանակարգում։ Հայկական Softr ստարտափը Golden Kitty Awards 2021-ի շրջանակում հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն արտադրանք» (Product of the Year) անվանակարգում։ Softr-ը հարթակ է, որտեղ դուք կարող եք արագ և առանց կոդավորման հմտությունների ստեղծել լիովին ֆունկցիոնալ կայք և վեբ հավելվածներ՝ օգտագործելով Airtable-ը որպես տվյալների բազա: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ստարտափը Ա սերիայի շրջանակներում 13,5 միլիոն դոլարի ներդրումներ էր ներգրավել: