Երևան

Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի Լևոն Ներսիսյանի անվամբ

Երևանի ավագանու վաղվա նիստում ընդգրկված է մայրաքաղաքում գրականագետ, դերասան Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին հարցը։ Ավագանու որոշման նախագծի հեղինակը Իզաբելլա Աբգրայանն է։

Նա առաջարկել է Լևոն Ներսիսյանի անվամբ անվանակոչել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածը։