Ժամանց

Երգչուհի Շերը Twitter-ում վիճահարույց գրառում է կատարել՝ ի հիշատակ թագուհի Եղիսաբեթ II-ի

Երգչուհի Շերը Twitter-ում վիճահարույց գրառում է կատարել՝ ի հիշատակ թագուհի Եղիսաբեթ II-ի, ով մահացել է սեպտեմբերի 8-ին։ Երգչուհու երկրպագուներին զարմացրել է «էմոջիների» ընտրությունը, որով նա եզրափակել է հրապարակումը, հայտնում է New York Post-ը։

Կատարողը ջերմ խոսքեր է գրել Եղիսաբեթ II-ի մասին՝ հիշելով իրենց անձնական հանդիպումը 1988 թվականին։


«Ես ցավում եմ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։ Ես պատիվ ունեցա անձամբ հանդիպելու նրան։ Հիշում եմ, որ մեր հանդիպման ժամանակ նա իրոք հետաքրքրված էր ինձ հետ խոսելով։ Նա իսկական էր (այստեղ Շերը կովի էմոջի է դրել), և նա ուներ հումորի հիանալի զգացում»,- գրել է Շերը։

Արտիստի երկրպագուները փորձել են պարզել կովի էմոջի օգտագործելու պատճառները։ Պարզվել է, որ Շերը սխալ է թույլ տվել. նա սխալ է մեկնաբանել GOAT հապավումը (Բոլոր ժամանակների մեծագույնը՝ «Greatest Of All Time», անգլերեն «այծ» բառի համանունն է։ Շերն այն շփոթել է «կովի» էմոջիի հետ (cow):

Դրանից հետո երգչուհու թվիթը տարածվել է համացանցում և դարձել երկրպագուների կատակների թեմա։