Ֆոտոշարք

ՆԱՏՕ-ն` Եվրոպայում (ՖՈՏՈՇԱՐՔ)

ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի անդամները Լեհաստան ուղարկելուց առաջ մաքրում են զենքերը։ 

Լուսանկարը՝ AP/ТАСС

ԱՄՆ զորքերի Harry S. Truman ավիակիրը խարսխված Խորվաթիայի Սպլիտի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում:

Լուսանկարը՝ AP/ТАСС

Գերմանական բանակի դիպուկահարները ցուցադրում են իրենց կարողությունները պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի՝ Մյունստեր կատարած այցի ժամանակ։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Գերմանիան լրացուցիչ զորակազմ է ուղարկում Լիտվա։ 

Լուսանկարը՝ Sean Gallup/Getty Images

Էստոնիայի և Մեծ Բրիտանիայի ՆԱՏՕ-ական ուժերը զորավարժությունների ժամանակ էստոնական Լասնեի պոլիգոնում։ 

Լուսանկարը՝ Paulius Peleckis/Getty Images

ԱՄՆ ազգային գվարդիայի ավելի քան 200 միավոր տեխնիկա՝ Լեհաստանի Գդինիա քաղաքի նավահանգստում։

Լուսանկարը՝ Omar Marques/Getty Images