Մշակույթ

Քրիստինա Ագիլերան Երևանում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով։ Այս մասին հայտնում է ՀԱՅԱ փառատոնի ֆեյսբուքյան էջը։ 

«Գրեմմիի» վեցակի մրցանակակիր, երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը և այլք, վազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:
 
Մեր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից»,- ասված է հայտարարությունում։