Մշակույթ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia միջազգային փառատոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Գործընկերության վերաբերյալ հուշագրում կողմերը հաստատել են, որ կիսում են միևնույն առաջնահերթություններն ու արժեքները և ցանկանում են մեկտեղել ջանքերը՝ աջակցելով գիտության, կրթության, արվեստի ու նորարարությունների բնագավառներում Կայուն զարգացման նպատակներին։

Հուշագրով նախատեսվում է համագործակցել տեղական և միջազգային գործընկերների շրջանում փառատոնի վերաբերյալ տեղեկատվության տարածման հարցում։

ՄԱԿ-ի գրասենյակը կաջակցի նաև «STARMUS 2022» փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին ուսանողների մասնակցությանը։ Բացի դրանից, ՄԱԿ-ի գրասենյակում կանցկացվի միջոցառում Նոբելյանի մրցանակակիրների մասնակցությամբ։