Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ գումար է հատկացվելու ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահարձաններիի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար։
Ինչպես նշված է վարչապետի որոշման մեջ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիրգորյան) մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) այրուն` Իրինա Մկրտչյանին տրամադրելու նպատակով, կտրամադրվի 2277.41 հազ. դրամ։
Նույնքան գումար նույն նպատակով հատկացվելու է նաև Ֆերդինանտ Մանուկյանի այրուն` Էմմա Մանուկյանին։