Մշակույթ

«Ոսկե ծիրան». ինչ ֆիլմեր դեռ կհասցնեք դիտել (ԹՐԵՅԼԵՐՆԵՐ)

Այս օրերին Երևանում են համախմբված կինոաշխարհի հայտնի գործիչներն ու կինոսիրողները։ Հուլիսի 10-ից մեկնարկել է հայաստանյան ամենամեծ միջազգային կինոտոնը՝ 19-րդ «Ոսկե ծիրան»-ը։ Մեկ շաբաթ շարունակ կինոմթնոլորտը կթևածի մայրաքաղաքում։ 7 օրերի ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ:

Ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենում հիմնականում Մոսկվա կինոթատրոնում և Երևանի կինոյի տանը՝ մեծ և փոքր դահլիճներում, իսկ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի են ունենում հիմնականում հետահայաց ցուցադրությունները։

Կինոփառատոնի մեկնարկը բավականին տպավորիչ ստացվեց՝ շուրջ 1300 մարդ միաժամանակ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. փառատոնը մեկնարկեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ։ Փակումը ևս տեղի կունենա հայկական ֆիլմով, որը 44-օրյա պատերազմի վավերագրական անդրադարձն է։ Կոչվում է «Չտեսնված Հանրապետություն», ֆիլմի ռեժիսորն է Կարին Հովհաննիսյանը։

Այս տարի շուրջ երկու տասնյակ հայկական ֆիլմեր կան «Ոսկե ծիրանում» ներկայացված, որոնց մեծամասնությունը մրցույթային են։

Radar Armenia-ն ներկայացնում է թոփ ֆիլմեր, որոնք դեռ ժամանակ ունեք դիտելու:

Չայկովսկու կինը / ռեժ.՝ Կիրիլ Սերեբրեննիկով

Ռոժեք / ռեժ.՝ Զայնե Աքյոլ

Սիրո կրակ / ռեժ.՝ Սառա Դոսա

Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի / ռեժ.՝ Անդրեաս Դրեզեն

Ալկառաս / ռեժ.՝ Կառլա Սիմոն