Մշակույթ

«Սթարմուսի» միջոցառումները Հայաստանում իրապես փոխելու են գիտության մասին ընկալումները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր «Սթարմուս» միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար։ Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր։

«Քննարկվեցին ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվեցին փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ»,- ասված է գրառման մեջ։