Մշակույթ

Արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ չկան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները չեղարկելու վերաբերյալ հանրային քննարկման ներկայացված օրինագծին։

Նրա խոսքով, չկան արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ. «Կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի համար չկան չափանիշներ: Կարծում եմ՝ ավելորդ դասակարգում է առաջանում, բայց մենք պահպանել ենք, և կարծում եմ՝ կմնա, ասենք՝ մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ: Կարծում եմ՝ մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինեն մշակութային մրցանակների նվաճումը. տարբեր համերգներ, փառատոներ, մրցույթներ»: