Մշակույթ

Էնթոնի Հոփքինսը նոր ֆիլմում կմարմնավորի Զիգմունդ Ֆրեյդին

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը կխաղա հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի դերը՝ «Ֆրեյդի վերջին նստաշրջանը» ֆիլմի ադապտացիայի մեջ, որը հիմնված է Մարկ Ջերմեյն ավագի համանուն պիեսի վրա։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Ռեժիսորը Մեթ Բրաունն է։

Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Զիգմունդ Ֆրեյդի կյանքի վերջին տարիներին։ Սյուժեի կենտրոնում նրա հանդիպումն է գրող Քլայվ Լյուիսի հետ, որն իրականում չի եղել։ Հերոսները կվիճեն Աստծո գոյության մասին։ Ֆիլմը միահյուսելու է ինչպես իրական, այնպես էլ հորինված իրադարձություններ։ Օրինակ, ֆիլմի հեղինակները կանդրադառնան հոգեվերլուծաբանի և նրա լեսբուհի դստեր՝ Աննայի անսովոր հարաբերությունների, ինչպես նաև Լյուիսի և իր մտերիմ ընկերոջ մոր հետ սիրավեպին։

«Ուզում եմ ստեղծել մի ֆիլմ, որը հանդիսատեսին կստիպի մտածել և ուժեղ էմոցիաներ ապրել: Դա կլինի յուրաքանչյուր մարդու համար այնպիսի կարևոր հարցերի վրա հիմնված ֆիլմ, ինչպիսիք են սերը, հավատը և մահը»,- գաղափարը մեկնաբանել է ռեժիսորը։

Նկարահանումները կսկսվեն այս տարի Լոնդոնում։