Հայաստան

ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դիրքորոշումներում կա՞ն տարբերություններ. ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում, պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ի, Բրյուսելի և Մոսկվայի դիրքորոշումների տարբերությունների մասին հարցին, ասել էր, թե կոռեկտ կլինի այդ մասին պատկերացում կազմել կողմերի հայտարարություններից։

Radar Armenia-ն հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի ճշտի՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դիրքորոշումներում կա՞ն տարբերություններ, և եթե կան, որքանո՞վ են դրանք խանգարում խնդրի կարգավորմանը։

ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են, որ հավատում են՝ այս ճանապարհը տանում է խաղաղության․ «Մենք հավատում ենք, որ այս ճանապարհը տանում է խաղաղության։ ԱՄՆ-ն ուրախ էր մայիսի սկզբին հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Մենք հավատում ենք, որ այդ բանակցությունները օգտակար էին և պարարտ հող՝ շարունակելու այն Բրյուսելում։ Միացյալ Նահանգները մայիսի 19-ի մոսկովյան հանդիպման մասնակից չէ։ Հարցը հարկ է ուղղել ներգրավված կողմերին»,- ասված է դեսպանատան պատասխանում։

Հայկ Մագոյան