Հայաստան

Հայտնի է՝ ով կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները

Radar Armenia-ի տեղեկություններով, ԲԴԽ նախագահի պարտականություններ կկատարի Ստեփան Միքայելյանը, քանի որ նա է Խորհրդի տարիքով անդամը։ 

Պատճառն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդում կայացած քվեարկության արդյունքներով Դավիթ Խաչատուրյանը, ում թեկնածությունն առաջադրվել էր, չի ստացել բավարար ձայներ:

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո։