Միջազգային

Արգենտինան Հայաստան ուղղված ներդրումներով առաջին տասնյակում է

Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Անդրես Կաֆիերոն, անդրադառնալով հայ-արգենտինական հարաբերություններին, նշել է, որ Արգենտինան դրական է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ամուր հիմքեր և հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարատև ավանդույթների վրա։ 

 

Նախարարը, խոսելով հայ-արգենտինական տնտեսական, քաղաքական ու մշակութային համագործակցության մասին, ընդգծել է, որ Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Ամբողջ Եվրասիայում Արգենտինան կարողացել է ունենալ այդպիսի դիրքավորում միայն Հայաստանում և կարծում եմ, որ դա ընդգծման արժանի հանգամանք է։

 

Նախարարի խոսքերով  երկու երկրների տնտեսություններում հիմնավոր սպասումներ կան, որ հնարավոր է մեծացնել մեր առևտրի ծավալը։ «Այս առումով Երևանում Արգենտինական առևտրային պալատի ստեղծումը 2021թ. սեպտեմբերին, որը խթանվել է մեր դեսպանության կողմից, կարևոր գործիք կլինի առևտրի զարգացումը շարունակելու համար, կծառայի որպես կամուրջ երկու երկրների գործարարների միջև, կխթանի փոքր և միջին ձեռնարկատիրությունը և կընդգրկի երիտասարդ փորձագետներին։ Նույն տրամաբանությամբ 2021թ. օգոստոսին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի ու Ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև, որը թույլ կտա ամրապնդելու համատեղ առևտրատնտեսական նախաձեռնությունները»,-նշել է նախարարը «Արմենպրեսին» տված հարցազրույցում։