Տեխնէ

Amazon-ը բարձրացնում է Amazon Prime-ի գինը և ավելացնում շահույթը

Amazon-ը բարձրացնում է իր Amazon Prime ծառայության գինը ԱՄՆ-ի հաճախորդների համար՝ ռեկորդային վաճառքի և շահույթի մասին տվյալների հրապարակումից հետո:

Էլեկտրոնային առևտրի համաշխարհային հսկան հայտարարել է, որ բարձրացնում է Prime ծառայության գինը 17%-ով մինչև 139 դոլար՝ տարեկան անդամակցության համար:

Ընկերությունը, հայտարարելով աշխատավարձի և առաքման ծախսերի ավելացման մասին հայտնել է, որ այլ երկրներում ընկերության գործունեության վերաբերյալ դեռ որոշում չկա:

Սա 2018 թվականից ի վեր առաջին ֆինանսական աճն է Prime-ի համար, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվելու ընկերության մատուցվող ծառայությունների առավելություններից, ինչպիսիններից է ավելի արագ առաքումը: Աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ վճարում է Prime ծառայության համար, որոնցից շատերը ԱՄՆ-ում են:

Նորության հրապարակումից և 2021-ի վերջին քառորդի կատարողականի թողարկումից հետո Amazon-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 15%-ով: